Արա Աբրահամյանի կտրուկ հայտարարությունները իշխանության հասցեին

Armtimes.com. Հայաստանում ներդրումների համար բարենպաստ միջավայր չկա: Այս մասին Երեւանի «Մոսկվայի տուն» բիզնես կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Հարցին՝ որպես գործարար տնտեսությունում ներդրումներ իրականացնելու համար պայմանները բավարա՞ր եք համարում, նա այսպես պատասխանեց. «Ես ասեմ՝ ոչ, 100 տոկոս ոչ, բայց դա չի նշանակում, որ մենք… գիտեք ինչ կա, մահանաներ կան, ես եկել եմ այստեղ ներդրումներ եմ կատարում: Ես ներդրումներ եմ իրականացնում որպես հայ մարդ, իմանալով այս տնտեսական դաշտը, այս տնտեսական դաշտը ինչ-որ տեղ լինելով հայրենասիրությունը եւ այլն եւ այլն: Շատ մարդիկ… դա բավարար չի բիզնեսի համար»:Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նա չցանկացավ ասել, թե որ քաղաքական ուժին է սատարել: «Նոր կառավարություն կա, դուք եք չէ՞ ընտրել, դուք տարօրինակ հարցեր եք տալիս, դուք ընտրում եք իշխանություն, դուք եք չէ՞ ընտրել…»,- ասաց Արա Աբրաամյանը՝ նշելով, որ ինքը կարդացել է միջազգային մամուլը, որոնց հրապարակումների համաձայն այս ընտրությունները եղել են «շատ նորմալ ընտրություններ»:«Դուք եք չէ՞… այ ծիծաղում եք, այ ցավում եմ: Դուք շանս ունեիք ձեր շանսն օգտագործելու եւ դուք չգիտեմ ոնց եք օգտագործել, հետո ինչ-որ մեկը գալիս է այստեղ եւ ասում է՝ գիտեք, ընտրությունները չեղավ»,- ասաց Արա Աբրահամյանը: Ռուսաստանի հայերի միության նախագահի համար ընտրությունների արդյունքներն անսպասելի էին, բայց իր համար ժողովրդի կամքն ամենակարեւորն է: Նա լրագրողներին առաջարկեց կլոր սեղան ձեւավորել եւ իշխանություներին վերահսկելու մեխանիզմներ ստեղծեն: Դիտարկմանը, որ առավոտյան հանդիպում եք իշխանությունների հետ, երեկոյան առաջարկում եք վերահսկողություն սահմանել իշխանությունների նկատմամբ, այսպես արձագանքեց. «Ձեր տրամաբանությունն ուրեմն ես ձեզ ասեմ, որ դուք իմանաք: Տեսեք, թե ոց եք դուք մտածում: Լավ հարց եք տալիս՝ առավոտյան հանդիպում եք, երեկոյանն ասում եք: Ես որ հանդիպում եմ իրանց, ավելի վատ եմ խոսում, քանի ձեր հետ»:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am