«ՀՀ-ն ունի դիվանագիտական, բայց ոչ ռազմական գործընկեր, իսկ Ադրբեջանը մեծացնում է հակամարտության սրման ռիսկերը»
Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկար կա:«Թուրքիայի հարցում ՀՀ իշխանությունները նախապայմաններ չեն դրել: Միաժամանակ Հայաստանը ճիշտ վարվեց, որ ժամանակին հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվեց: Աշխարհն առավել շատ ակնկալում է, որ այդ հարցում Թուրքիան առաջ շարժվի, քանի որ Հայաստանն արդեն իսկ արել է իր անելիքը»,- ասաց նա: Խոսելով Մոսկվայում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից՝ այն որակեց «թիթիզություն» : «ՀՀ-ն ունի դիվանագիտական, բայց ոչ ռազմական գործընկեր, իսկ Ադրբեջանը մեծացնում է հակամարտության սրման ռիսկերը: Արցախյան հակամարտության հարցում Ռուսաստանն ավելի շատ գործակցում է Արևմուտքի հետ, ինչը չես ասի, օրինակ, Ղրիմի կամ Ուկրաինայի դեպքում»,- փաստեց Ռիչարդ Կիրակոսյանը:
