Որտե՞ղ են բնակվում Կարեն Կարապետյանն ու իր տղաները. hraparak.am

Հանրությանն առավել քան հետաքրքիր է, թե որտեղ են բնակվում մեր պաշտոնյաներն ու իրենց կայացած զավակները։ Ինչպիսի՞ն են նրանք։  Ես, օրինակ, չէի պատկերացնում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որդիները բնակվում են Հայաստանում։ Բայց պարզվում է, որ նրանք բնակվում են ինձնից ընդամենը 100-200 մետր հեռավորության վրա։ Հաղթանակ զբոսայգում հերթական զբոսանքից հետո, Բաբայան փողոցում կանգնել ու նայում էի մեր պաշտոնյաների շքեղ դղյակներին։ Կարճ ժամանակամիջոցում Բաբայան փողոցից դեպի դղյակները տանող երթևեկելի լայն  ճանապարհ էր բացվել։ Այն հատվածում, որտեղից ճանապարհ էր բացվել, փակցված էր գրություն՝ վաճառվում է։ Ուշադիր նայում էի։ Հյուսիսային ճառագայթի հատվածում անվտանգության աշխատողն էր կանգնած, ինչպես նա բացատրեց՝ 24 ժամ հերթափոխի են կանգնում։ Ոչ ամեն օր, իհարկե։ Ու ստանում է 60․ 000 դրամ։ Իմ սևեռուն ուշադրությունը նրան շփոթեցրեց՝ երևի Հայաստանից չեք, սրանք մեր պաշտոնյա- մեծահարուստների վիլլաներն են։ - Ուրախ եմ,- ասացի։ - Հայաստանցին նման բան չի ասի,- ծիծաղեց։ - Հայաստանից եմ ու այս շրջակայքում էլ ապրում եմ։ - Դղյակնե՞ր են վաճառվում,- ցույց տվի փակցված հայտարարությունը։ -Նման բանի տեղյակ չեմ,- ասաց,- երևի տարածք են վաճառում։ Ամենաշքեղը Կարեն Կարապետյանի տունն է,- ասաց,- ու շատ ճաշակով ձևավորված։ - Իրոք լավն է։ - Այնտե՞ղ են ապրում։ - Ոչ,  շինարարություն է ընթանում։ - Վարչապետն իր տիկնոջ հետ բնակվում է, Քանաքեռ – Զեյթուն թաղամասի մեջ է մտնում այդ հատվածը, հյուսիսային ճառագայթի վերջում, Ադոնցի նորակառույցը գիտե՞ք, որ կամրջով միանում է, ա՜յ այդ հատվածում։ Հենց այդ նորակառույցից երևում է նրանց շենքը։ - Տղաների հե՞տ,- հարցրի։ -Ոչ, տղաներն ապրում են հենց այստեղ,- ցույց տվեց հյուսիսային ճառագայթը, ա՜յ նա է իրենց տունը։ - Կիրթ տղաներ են, ճիշտ է հետները չենք շփվում, բայց ելումուտից, շարժուձևից երևում է։ Տիգրանն անցած տարի է ամուսնացել։ Նրանց տան աշխատողները անչափ գոհ են իրենցից։ Օրինակ, նրանց այգեպանը կարո՞ղ եք գուշակել, թե ամսական ինչքան է ստանում։ Երևի ձեր չափ,- ասացի։ - Չէ, ի՞նչ եք ասում,- ծիծաղեց,- 800․000 դրամ։ Մեր խեղճ հայրենակիցներից շատերը, որ լսում են, թե ինչպես են վերաբերվում իրենց աշխատողների հետ, շատերն են գալիս ու կպնում ժամերով՝ ուզում ենք նրանց տանը աշխատանքի մտնել։ Չեն իմանում, որ այդ աշխատողները տասնյակ տարիներ ուղեկցել են իրենց ու դարձել են հարազատ, վստահելի մարդիկ։ Դե մենք էլ կանգնած ենք դրա համար, որ այդ մարդկանց անդորրն ապահովենք։ -Իսկ վարչապետն ու տիկինը հաճախակի՞ են գալիս իրենց զավակների տուն։ - Կարծեմ Տիգրանի ծննդին էին եկել ու մի երեք ամիս մնացին։ -Իսկ այս շենքը ի՞նչ է,-մատնանշեցի ճառագայթի՝ հենց մայթի մոտ կառուցված կառույցը։ - Սա ԱՅԲ դպրոցի մասնաճյուղն է,- դե այս շրջակայքում մեծահարուստներ են։ - Նկատի են ունեցել, որ նրանց երեխաները կսովորեն այդ դպրոցում։ Տարեկան վճարը երեք միլիոն է, կատակ բան չի։ Հասմիկ Բաբաջանյան hraparak.am

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am