Նպատակը հասարակությանը կողմնորոշելն է. Արայիկ Հարությունյանը սոցիոլոգիական հարցումների մասին
Ելք դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանն այսօր Հայելի ակումբում, անդրադառնալով Ավագանու ընտրություններին, նշեց, որ իրենց ծրագիրը հենված է երեք հիմնասյուների վրա` հաշվետվողականություն, արդյունավետ կառավարում եւ համաչափ զարգացում: Այնուհետև տեղեկացրեց, որ յուրաքանչյուր կետի տակ ունեն ենթակետեր: «Տրանսպորտ՝ այս ոլորտը Տարոն Մարգարյանի թիմը հիմնովին տապալել է, կրթական համակարգ` հատկապես տնօրենների հայտնի սկանդալից հետո նրանք որակյալ կրթություն չեն կարող ապահովել։ Մենք բոլոր կետերի հետ կապված լուծումներ ունենք։ Մեր ծրագրում չկա պոպուլիզմ, հստակ հաշվարկների հիման վրա է այն։ Իրատեսական, չափելի ծրագիր ունենք։ Տարոն Մարգարյանն իր թիմով 70 տոկոսով իրենց ծրագիրը չի իրականացրել, արել են ձեւական փոփոխություններ»,- ասաց ան: Ինչ վերաբերում է սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց Ելքը ՀՀԿ-ից քիչ ձայն կհավաքի,նշեց, որ լուրջ իրենք չեն վերաբերվում սոցիոլոգիական հարցումներին, քանի որ նպատակը հասարակությանը կողմնորոշելն է:
