Թուրքերը ծրագրում են Նախիջևանի տարածքում հիմնել ռազմաբազա. քաղաքագետ
Թուրքիան փորձում է Կովկասում ամրապնդել իր ռազմաքաղաքական ներկայությունը, ինչ անում է Ադրբեջանի միջոցով։Նման կարծիք ունի քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով փաստեց, որ թուրքերը ծրագրում են Նախիջևանի ինքնավարության տարածքում հիմնել ռազմաբազա։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի պնդմամբ՝ այս հարցում առանցաքային դեր է ունենալու Ռուսաստանը, որը պարտավոր է Հայաստանի շահերն առաջ տանել։ «Թող Հայաստանի իշխանությունները դիմեն իրենց դաշնակցին՝ ի՞նչ հարցեր եք քննելու, մեր պետական հարցերը շոշափելո՞ւ եք, թե՞ չէ։ Սա մեզ համար մահացու է, մենք խոսում ենք Նախիջևանի տարածքով երկաթուղի բացելու և շնչելու մասին, սրանք բերում են երկաթուղու վրա ռազմաբազա են դնում։ Հիմա էդ դեպքում Ռուսաստանի հետ դաշինքը մեզ պե՞տք է թե չէ»,- նշեց քաղաքագետը։ Լևոն Շիրինյանը համոզված է՝ մեր երկիրը ոչ միայն թուրքական ուղիղ կրակի տակ կհայտնվի, այլև Ադրբեջանը հնարավորություն կունենա Նախիջևանում ունեցած զորքը տեղափոխել Արցախյան ճակատ։
