Բաց նամակ Գարեգին Բ կաթողիկոսին

«Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում.
 կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ «Թո՛ղ, որ հանեմ այդ շիւղը քո աչքից», եւ ահա քո աչքում գերան կայ: 
Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար» (Մատթ. 7:3-5): Վեհափա՛ռ  Տէր.Բաց նամակս որոշեցի սկսել Քրիստոսի խօսքերով որովհետեւ մեր բոլորի ուղեցոյցը Քրիստոսի խօսքերն են, եւ այս Աւետարանի համարները համընկնում են այս օրերու ձեր գործելաոճին։Վստահաբար յիշում եք որ ճիշտ երեք տարիներ առաջ՝ Ապրիլի 30ին, հոգեւոր ոճրագործութիւն կատարեցիք ձեր եղբօր՝ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նշանակեալ առաջնորդ Եզրաս Արք. Ներսիսեանի խնդրանքով՝ ինձ կարգազուրկ յայտարարելով, եւ որպէս «հիմք» պատրուակ էիք բերել «եկեղեցականին անյարիր ընթացք» շինծու մեղադրանքը: Ես չեմ ուզում անդրադառնալ ժողովուրդի կողմէ գրուած նամակներու եւ խնդրանքներու մասին, որտեղ բացատրութիւն էր պահանջւում այդ մեղադրանքի կապակցութեամբ, սակայն անտեսելով ու արհամարհելով ժողովուրդի պահանջը՝ ոչ մի բացատրութիւն իսկ չտրուեցաւ այս հարցի մասին՝ բացի Մոսկուայի առաջնորդարանի կողմէ հրապարակուած ստայօդ լուրերէն: Ու ինչպէս միշտ, այս անգամ ալ անտառային օրէնքով շարժեցաք եկեղեցւոյ մէջ՝ «ես եմ կաթողիկոսը, ինչ ուզում, անում եմ» քմահաճ ու մենատիրական Ձեր անհագ ախորժակը ի ցոյց դնելով։Ես ինչպէս յայտարարեր էի, պայքարելու եմ մինչեւ վերջ՝ հասնելու համար արդարութեան, եւ շարունակում եմ պայքարը ու վստահ եմ որ Աստուծոյ օգնութեամբ հասնելու եմ արդարութեան։ Ձեր կաթողիկոսութեան տխրահռչակ ողջ շրջանում այնքան արժանաւոր հոգեւորականներ ապօրինի կերպով կարգազրկեցիք որ պատմութիւնը ձեզ պիտի դրոշմէ «Գարեգին Բ Ամենայն կարգազրկող կաթողիկոս»: Երբ կարդում ենք Ձեր մասին թերթերի ու կայքէջերի մէջ լոյս տեսած անծայրածիր յօդուածները, որոնք գրեթէ միշտ մնում են առանց հերքումի՝ Ձեր իսկ կողմէն, մեզ բոլորիս ապշեցնում է, թէ ի՞նչպէս կարելի է ընդունել մի կաթողիկոսի ով ամէն տեսակի օրինազանցութեամբ եւ եկեղեցական կանոններին հակառակ անյարիր ընթացքով է ապրում եւ գործում, ի՞նչպէս հանդուրժել երբ ամբողջ համացանցում ու սոցցանցերում յօդուածներ են լոյս տեսնում որ կաթողիկոսն ունի ապօրինի զաւակ, մանկապիղծ եպիսկոպոս եղբայր, բիզնեսներ եւ այլն... Դուք վստահ տեղեակ էք դիմատետրի մէջ բոլոր այն գրառումներուն որոնք ձեր անձի ու վարքի մասին գրուած են: Ես կ՛ուզենայի տեսնել առնուազն մի քանի պաշտպանողական գրութիւններ ժողովուրդի կողմից իր հայրապետի մասին, սակայն տեսնում ենք որ ժողովուրդն ալ լուռ է այս գրութիւններու նկատմամբ, որովհետեւ իր խորքում հաւատում է այս լուրերու իրականութեանը, ու չի համարձակւում բարձրաձայն արտայայտուել ինչ-ինչ պատճառներով, իսկ այդ հազուագիւտ անձինք, որոնք ուզում են Ձեզ հաճելի դառնալ, չեն համաձակւում պատասխանել, որովհետեւ իրենք ալ գիտեն թէ այդ յօդուածներու պարունակութիւնը ճշմարտութիւն է, իսկ ճշմարտութեան դէմ գնալը շատ դժուար է։Գալով Ձեր լռութեանը, ի՞նչպէս կարող էք լուռ մնալ այն յօդուածների նկատմամբ, եթէ պատասխան չունէք ու ճշմարտութիւն է: Ուրեմն՝ եթէ այս բոլորը ճշմարտութիւն է, դուք Ձեր վարքով ու կեանքով անյարիր էք հոգեւորական կոչուելու եւ անյապաղ պէտք է թողէք Լուսաւորչի սուրբ աթոռը եւ ինքնակամ հրաժարուէք: Իսկ եթէ սխալ են վերը յիշուած լուրերը, ուրեմն պէտք է պատասխան տաք ու փաստերով հաստատէք սխալ լինելը, որպէսզի ժողովուրդը հասկանայ ճշմարտութիւնը: Սակայն երբ լուռ ընդունում էք բոլոր գրուած յօդուածները, ժողովուրդը դա հասկանում է եւ ըստ ժողովրդական ասացուածքին թէ՝  «Լռութիւնը համաձայնութեան նշան է», ասել կ՛ուզի թէ՝ հասկանում է որ ճշմարիտ են այդ բոլոր լուրերը։Վեհափա՛ռ, կարծէք արդէն ժամանակն է որպէսզի զգաստանաք եւ ապաշխարէք: Չէ՞ք անդրադառնում որ մեր եկեղեցին հիմքից քանդում էք, նոր սերունդը, որը որպէս ապագայ հոգեւորականներ դաստիարակւում է ճեմարանում, նոյն ձեւով փճացնում էք։ Այն բոլոր յօդուածները որոնք լոյս են տեսնում թերթերում՝ Գէորգեան ճեմարանի եւ Մայր Աթոռի այլասերուածութեան մասին, մնում են անպատասխան, արդեօք ճի՞շտ են։ Ի՞նչու փաստերով չեն հակադարձւում, երբ նախկին միաբաններ յօդուածներով փաստում են այդ վիճակը, որոնք իրենց աչքերով են տեսած. արդեօք կարելի՞ է չհաւատալ այն մարդուն որ ինք տեսած է այդ բոլորը եւ արտայայտւում է։Այնքան երկար կարելի է գրել Ձեր ապօրինութիւնների եւ եկեղեցական կանոններու խախտումների մասին որ հնարաւոր է նոյնիսկ հատորներ գրել: Սակայն Ձեզ համար այս բոլորը ոչինչ չարժէ, որովհետեւ փառա­սի­րու­թիւնն ու նիւթապաշտութիւնը Ձեր մէջ այնչափ արմատացած է, որ նոյնիսկ կարեւորութիւն չէք տալիս այն բոլոր ծանրածանր պախարակումներուն որ ժողովուրդի կողմէ գրւում է դիմատետրի մէջ: Պատուախնդրութիւն եւ բա­րո­յականութիւն ունեցող անձը մինչեւ հիմա պէտք է ամօթից հեռացած լի­ներ կաթողիկոսական աթոռէն, բայց մի բան իմացէք որ Դուք, որքան ալ որ չհաւատաք, Աստուծոյ դատաստանից չէք կարող փախչել, ու հաշիւ պի­տի տաք այս բոլորի համար։ Իմ նամակս կ՛ուզեմ վերջացնել մի փոքր խրատով եւ խնդրանքով։ Խրատը այն է, որ դուք զգաստանաք եւ ապաշխարէք, քանի դեռ ուշ չէ, ինչպէս Քրիստոս կ՛ըսէ. «Չէք գիտեր ո՛ր ժամուն գողը պիտի գայ, եթէ գիտնայիք կը պատրաստուէիք եւ չէիք թողնի որ գողութիւն աներ»։ Հասկացէ՛ք վերջապէս, որ Դուք եւս մահկանացու էք, եւ քիչ ժամանակ յետոյ հող պիտի դառնաք ինչպէս բոլորս:Ինչպէս Երուսաղէմի Նուրհան Պատրիարքը իր նամակին մէջ Ձեզի խրատեց՝ թողնել Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Սուրբ Աթոռը ու միանգամընդմիշտ հեռանալ, որպէսզի Հայ եկեղեցին փրկուի ամբողջական կործանումից ու առաւել հզօրանայ։ Նոյն խնդրանքով ես եմ դիմում ու խնդրում, որ ինքնակամ հրաժարուէք ու հեռանաք հայրապետական Գահից, որովհետեւ Ձեր ներկայութիւնը քանդում եւ տկարացնում է մեր եկեղեցին: Այսօր մեր եկեղեցու տկարութեան պատճառով մեր ժողովուրդի մէջ աղանդները շատանում են, եւ մեր ժողովուրդին տանում են դէպի խորխորատ, եւ այստեղ Դուք անձամբ ունիք մեծ բաժին եւ պատասխանատու եք այս վիճակին։ «Ծանի՛ր զՔեզ», Վեհափա՛ռ, գնացէ՛ք Մայր տաճար ու Իջման Սուրբ Սեղանի առաջ ծունկի գալով՝ քննեցէ՛ք Ձեր անձը եւ որոշեցէ՛ք, թէ Ձեր վարքը յարի՞ր է հայ հոգեւորականին կամ ոչ: Դուք սովոր էք հոգեւորական հեռացնել՝ նրա բարի համբաւը, պատիւն ու արժանապատւութիւնը ոտքի կոխան դարձնելով, սուտ զրպարտութիւններով նրա անձը վարկաբեկելով յաչս հաւատացելոց, թէեւ արժան կը լինէր, որ Դուք մինչեւ անգամ քրէական պատասխանատւութեան ալ ենթարկուէիք այս հակաքրիստոնէական եւ անմարդկային գործելաոճին համար:Ես դատաւոր չեմ, Դուք Ձեզ դատեցէ՛ք ու սրբագրեցէ՛ք Ձեր գործած հակականոնական սխալներն ու ապօրինի կարգազրկումները։Բաց նամակով եմ դիմում Ձեզ, որովհետեւ փորձառութիւնը ցոյց է տալիս, որ Ձեզ անհաճոյ գոց նամակները Դուք չէք կարդում կամ կարդալուց յետոյ պատռում-նետում էք աղբամանը: Դուք գիտէք Դուք ով էք՝ որ ո՛չ Աստուծմէ կը վախնաք, ո՛չ ալ մարդոցմէ կ՛ամչնաք:Յոյսով եմ որ այս նամակը կը հասնի Ձեզ եւ բարկանալու փոխարէն քնանալէ առաջ մտորելու առիթներ կ՛ունենաք՝ Ձեր իսկ բարիքին համար եւ ի շահ մեր Մայր Եկեղեցւոյ։ Տէր Մարտիրոս Քհնյ. ՊէրպէրեանՄոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ նախկին հոգեւոր հովիւ

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am