«Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը տպավորիչ էր. Metro/տեսանյութ/
Բրիտանական Metro պարբերականն անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի մասնակից Արծվիկ Հարությունյանին: Պարբերականի փոխանցմամբ՝ Արծվիկը՝ Fly with me երգով, բոլոր հնարավորություններն ունի հաղթելու «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչում, որը տեղի է ունենալու հաջորդ երեքշաբթի: «Fly with me-ն ունի էթնիկ թմբուկային ռիթմ և հայկական վիբրացիա: Երգը սկսվում է դանդաղ՝ ավարտվելով խելահեղ ռիթմով, ուղեկցվում է ժամանակակից պարողների բեմադրությամբ և դրամատիկ ելքով:Արծվիկը վոկալի տեսանկյունից շատ ուժեղ մասնակից է»,- գրում է հոդվածագիրը: Պարբերականը հիշեցնում է, որ չնայած հայկական մեծաքանակ սփյուռքին՝ երգի մրցույթում Հայաստանի գրանցած լավագույն արդյունքը չորրորդ հորիզոնականն է: Անդրադառնալով Կիևում տեղի ունեցած փորձին՝ պարբերականը գրում է, որ Արծվիկը չի կրել էթնիկ գլխարկ, ինչպես երգի հոլովակում, բայց դրանից բեմադրությունը չի տուժել:
