Ս.Ալեքսանյանը Արթուր Ալեքսանյանին ամսական 5000 դոլար է խոստացել, որ հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։ Վերջինս հանդիպել է Սերժ Սարգսյանին իր մտադրությունների մասին պատմելու և «դաբրո» ստանալու համար։ «Սերժ Սարգսյանը մեկ «ֆուր» խմբաքանակի «դաբրո» է տվել։ Առաջին խմբաքանակը երկիր մտցնելու պես, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել և հանդիպում կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ։ Հանդիպումը կայացել է շատ հարգալից և ջերմ մթնոլորտում։ Սամվել Ալեքսանյանը ասել է, որ շատ հարգում է սպորտսմենին, նրա վաստակը հայկական սպորտում, բայց հորդորել է թողնել բիզնեսով զբաղվելու մտադրությունը՝ առաջարկելով ամսական գումար։ Պայմանավորվել են, որ Հայաստանի օլիմպիական չեմպիոնն ամսական ստանա 5 հազար դոլար ու հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից», - գրել է թերթը։
