Եթե ոչնչացնեն Սիրիան...

Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշն այցելել է Հունաստան, ուր և հանդիպել է այդ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։ Հունաստանի վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ Ցիպրասի ու Դեմնիրթաշի երկկողմ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Դեմիրթաշը հայտարարել է, որ հանդիպումն անցել է անչափ ջերմ մթնոլորտում։ Դեմիրթաշը մանրամասնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի զարգացումները, Սիրիայի պատերազմն ու փախստականների հոսքը, Եվրոպայի ներսում տիրող ընդհանուր դրությունը։ Դեմիրթաշը կարծիք է հայտնել, որ միջազգային հանրությունը հաջող չհանձնեց Սիրիայում խաղաղություն հաստատելու քննությունը։ Նա Սիրիական ճգնաժամի չկարգավորման համար քննադատել է թե՛ ԵՄ-ին, թե՛ Թուրքիայի կառավարությանը՝ նշելով, որ նրանք չկատարեցին իրենց դերակատարությունը։ Դեմիրթաշը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է Սիրիայի հարցում կանխակալ դիրքորոշման համար, ինչպես նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն շարունակ մտահոգություններ են հայտնել Սիրիայի քրդերի բազմաթիվ հաջողությունների կապակցությամբ, սակայն մտահոգություն չեն հայտնել ԴԱԻՇ-ի կողմից խալիֆայություն հիմնելու կապակցությամբ և չեն ցուցաբերել ռազմական միջամտություն։ Դեմիրթաշն ընդգծել է, որ եթե վերջ տրվի Սիրիա պետությանը և ստեղծվի ԴԱԻՇ-ի պետությունը, ապա Դավութօղլուն, ամեն դեպքում, կդառնա ԴԱԻՇ-ի պետությունը ճանաչած առաջին երկրի վարչապետ։ Դեմիրթաշը նկատել է, որ քրդերն առաջխաղացումներ ունեն և տարածքները մաքրում են ԴԱԻՇ-ից, իսկ Թուրքիան դրան զուգահեռ պատերազմական նախապատրաստություններ է իրականացնում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am