Մահապատիժն օրինական է ԱՄՆ-ի 50 նահանգներից 31-ում. «Ամերիկայի ձայն»

Չնայած գերագույն դատարանի հետաձգման վերաբերյալ որոշմանը՝ԱՄՆի Արկանզաս նահանգում անցած հինգշաբթի օրը մահապատժի ենթարկվեց արդեն չորրորդ բանտարկյալը՝ 38-ամյա Քենեթ Ուիլիամսը: ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում չորս հոգու սպանության մեջ մեղադրվող Քենեթ Ուիլիամսը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1999 թվականին Սեսիլ Բորինի սպանության համար: Բորինի կնոջ Ջենիի խոսքերով, Բորինին սպանել են իրենց տանը՝ այգում աշխատելու ընթացքում: «Ամուսինս գաղափար չուներ, որ տանը մարդ կա: Նա տուն էր մտնել, հանել կոշիկներն ու գուլպաները ու հենց այդ պահին 7 կրակոց ստացել՝ մեջքից և առջևից», -պատմում է Ժան Բորինը: Սեսիլ Բորինի ընտանիքի անդամները դեռ սպասում են արդարադատության կայացմանը: «Մեր դատական համակարգը մահապատժի որոշում է կայացրել, որը իմ կարծիքով ճիշտ որոշում է»,- ասում է Սեսիլ Բորինի դուստրը: Այս ամիս ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի իշխանությունները պլանավորել էին մեկ օրում մահապատժի ենթարկել ութ բանտարկյալի, սակայն մահապատժի դեմ պայքարին մասնակցող ցուցարարների միջամտության արդյունքում՝ դատարանը չեղարկել էր 4 բանտարկյալի մահապատժի որոշումը: Երկուշաբթի օրը մահապատժի ենթարկված բանտարկյալի փաստաբանին հաջողվել էր հետաձգել դատավճռի իրականացումը, իսկ դատավորը անդրադարձել` առաջին դատավճռի հետ առնչվող խնդիրներին: ASSOCIATED PRESS-ի լրագրողի խոսքերով. «Ջեսսին և ես մի պահ տխրություն զգացինք նրա աչքերում: Ժամը 10:25-ին էր, և դա հավանաբար այն պահին էր, երբ նրա շնչառությունը կանգ առավ: Ինչպես նշեցի, դա ընդամենը մի պահ էր: Վստահ չեմ, արդյոք դա կապ ուներ ցավի հետ, թե ոչ»: Արկանզասի գլխավոր դատախազ Լեսլի Ռութլեջի խոսքրերով մահապատժի դատապարտված բանտարկյալները մեղադրվել են բռնաբարության և ծանր սպանությունների մեջ: «Այդ մարդկանց հարազատները տարիներով սպասել են արդարադատության կայացմանը»: Մահապատիժն օրինական է ԱՄՆ-ի 50 նահանգներից 31-ում: Համաձայն վերջին հարցումների՝ ամերիկացիների 50 տոկոսից ավելին կողմ է մահապատժի ինստիտուտին: Վահե Օհանյան «Ամերիկայի ձայն»

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am