Ստամբուլում սպանել են GEM TV-ի սեփականատեր Սայիդ Քարիմյանին. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է պարսկալեզու արբանյակային հեռուստատեսային ցանցի տնօրենն ու նրա գործընկերը: Շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է իրանական Gem TV արբանյակային հեռուստատեսային ցանցի սեփականատեր Սայիդ Քարիմյանն ու նրա գործընկերը: Սպանության դրդրապատճառները դեռևս հայտնի չեն: Դուբայում հիմնված GEM TV-ին թուրքերենից պարսկերեն է թարգմանում տարբեր ժամանցային հաղորդումներ և հեռուստասերիալներ, որոնք հեռարձակվում են մասնավորապես Իրանում: Պաշտոնական Թեհրանը նախկինում կոշտ քննադատության էր արժանացրել GEM TV-ին և նմանատիպ այլ արբանյակային հեռուստաընկերություններին արևմտյան մշակույթի և արժեքների տարածման համար: Ըստ որոշ իրանական լրատվամիջոցների՝ դեռ ամիսներ առաջ Քարիմյանը մեղադրվել էր Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հակաքարոզչություն տարածելու մեջ:
