Ընտրական գործընթացը խախտած անձինք չեն մասնակցի ԱՄՆ ֆինանսավորած ծրագրերին․Ռիչարդ Միլս
168.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը – Պարոն դեսպան, «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրության կապակցությամբՀատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել։ Արդյոք բավարա՞ր է այս ընթացքը, և ընդհանրապես ՀՀ–ում քաղաքական մշակույթի վրա ի՞նչ ազդեցություն կունենա այս դեպքը։ – Թեպետ ապրիլի 2-ի ընտրությունը կարևոր առաջընթաց քայլ էր Հայաստանի ժողովրդավարական զարգացման հարցում, սակայն մենք նշել էինք ընտրակաշառքների, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման լայնորեն տարածված ու արժանահավատ հաղորդումների մասին: Սրանք համընկնում էին միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների դիտարկումներին: Մենք կառավարությանը հորդորել ենք լիարժեք քննություն անցկացնել բոլոր հաղորդումների ու հնարավոր խախտման բոլոր ապացույցների հիման վրա և ողջունել ենք ՍԱՍ-ի աշխատակիցների կաշառման ու ահաբեկման հարցով Հատուկ քննչական ծառայության կողմից նախաքննություն անցկացնելու որոշումը: Մանրակրկիտ, թափանցիկ և ոչ քաղաքական քննությունը կարևոր է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները վստահ լինեն, որ կարող են ազատ ու առանց արտաքին ճնշումների քվեարկել: – Հնարավո՞ր է՝ պատժամիջոցներ սահմանվեն ՀՀ որոշ քաղաքացիների դեմ,կամ ի հայտ գա «սև ցուցակ»: – Առկա արժանահավատ տեղեկությունները մենք կարող ենք օգտագործել և կօգտագործենք, որ ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
