Վեդի Ալկոյի սեփականատիրոջ որդու հարսանիքը՝ Ծաղկաձորում
Hayeli.am-ի տեղեկություներով անցած կիրակի օրը տեղի է ունեցել ՎեդիկԱլկո ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Մանվել Ղազարյանի որդու՝ Գառնիկ Ղազարյանի, հարսանյաց հանդիսությունը: Խնջույքը կազմակերպվել է Ծաղկաձորի Մարիոթ ռեստորանային համալիրում: Մանվել Ղազարյանի կողմից հրավիրվեծ են եղել հարազատների և մտերիմների նեղ շրջանակի մարդիկ, ինչպես նաև արցախյան պետարազմի մասնակից մարտական ընկրները: Հարսանիքի հյուրերից է եղել նաև ԱԺ նախկին պատգամավոր, Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Միխիթարյանը, որը Մանվել Ղազարյանի մյուս որդու քավորն է: Հարսանցուի կողմից հրավիրյալները նույնպես նեղ շրջանակից են եղել, նրանց թվում է եղել Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Նշենք, որ փեսացուն ՝ Գառնիկ Ղազարյանը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտ է, ներկայումս Վեդի Ալկո ընկերության զարագացման տնօրենն է:
