Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցի մասնակիցների շարքերը ներխուժած իրավախախտների դեմ: Բազմահազարանոց ցույցի մասնակիցները, որոնք հավաքվել են ֆրանսիական խոշորագույն արհմիությունների կոչով, երթ են անցկացնում Փարիզի կենտրոնում:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները երկուշաբթի օրը երթ են կազմակերպել Հանրապետության հրապարակից Նասյոն հարապարակի ուղղությամբ։
Փակ դեմքերով խուլիգանները սկսել են ոստիկանների ուղղությամբ նետել այրվող հեղուկով շշեր ու աղբ։
Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ տուժել է առնվազն երկու ոստիկան: Ձերբակալվածների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից