«Փյունիկ»-ը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել
Քիչ առաջ ավարտվել է «Դնեպր Չերկասի» – «Փյունիկ» մրցավեճը: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջը: Ընկերական այս խաղում գոլեր չեն գրանցվել: Հիշեցնենք, որ կիպրոսյան հավաքի շրջանակում «Փյունիկ»-ի վերջին մրցակիցը կլինի «Վոլգա»-ն: Հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին: «Փյունիկ» ՖԱ մամուլի ծառայություն
