Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների ոտքերը պետք է ցեխոտվեն՝խնդիրները հասկանալու համար.ֆերմերներ
Գազի գնի էժանացումը եւ Թուրքիայից էժան լոլիկի ներմուծման արգելքը դրական ազդեցություն է ունեցել գյուղացիների վրա. տեղականը սկսել է բավարար չափով սպառվել,այս մասին Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասացին ֆերմերները: Ֆերմեր Վարուժան Խուդեդանյանը նշում է, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղում գյուղացիները ցանկանում են ավելացնել նաեւ իրենց հողատարածքները, քանի որ այս տարի շահույթ են ստացել: Վարուժան Խուդադեդանյանը՝ անդրադառնալով լոլիկի շուկայում առկա վիճակին, արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներին: Ըստ ֆերմերի՝ հայկական շուկայում առնվազն 95 տոկոսով տեղական լոլիկն է և Ռուստատան արտահանման հետ կապված գործընթացն արդեն սկսվել է: «Մայիսի 10-15 արդեն կսկսվի արտահանվել, իսկ օրինակ՝ վարունգն արդեն արտահանվում է: Երբ մեզ մոտ լոլիկը դառնա 500 դրամ, կարտահանենք ՌԴ»,- ասաց նա՝ հավելելով, որ ֆերմերներն ունեն գյուղատնտեսության նախարարության աջակցության կարիքը: «Նրանք պետք է գյուղացու կողքին լինեն, ամեն կերպ օգնեն, եթե մեր կողքը չեն, կարող են փակել այդ նախարարությունը»,- ասաց նա: Ֆերմեր Արմեն Սիմոնյանն էլ հակադարձում է՝ թեեւ թուրքական վարունգ եւ լոլիկ չունենք, բայց դա չի նշանակում, որ հարցը լուծվեց. «Գյուղատնտեսության մակարդակը պետք է բարձրացնեն: Կասկածում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը տեղյակ է բոլոր խնդիրներից»,- ավելացրեց Արմեն Սիմոնյանը: «Ես կասկածում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացու խնդրին ծանոթ է. նրանց ոտքերը պետք է ցեխոտվի, որ հասկանան գյուղացու խնդիրը»,- ասաց նա, ապա կարծիք հայտնեց, որ շաբաթական առնվազն երկու ժամ պետք է եթեր տրամադրվի, որպեսզի գյուղացուն ինֆորմացիա տրվի՝ որ մշակաբույսի հետ ինչպես պետք է աշխատել: Նրա խոսքերով՝ գյուղացին պետք է ինֆորմացված լինի, թե ինչպես մշակի բույսերը եւ պետք է հատուկ հաղորդումներ կազմակերպվեն: Ֆերմեր Վարուժան Խուդեդանյանն էլ առաջարկեց Գյուղատնտեսության նախարարությունը փակել եւ դարձնել կոմիտե:
