Մակրոնը ԵՄ-ում բարեփոխումների բացակայության պարագայում հայտարարել է Frexit-ի անխուսափելիության մասին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է անցկացնի բարեփոխումներ կամ բախվի ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու հեռանկարին (Frexit):BBC-ին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել է, որ ինքը եվրոպամետ է և նախագահական ընտրությունների ընթացքում պնդել է «եվրոպական գաղափար»-ի ու ԵՄ-ի քաղաքականության զարգացման վրա, քանի որ այն կարևոր է համարում Ֆրանսիայի ժողովրդի համար: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կեսը «զայրացած է եվրոպական գաղափարի վրա»: «Մեզ անհրաժեշտ է բարեփոխել Եվրոպան, մեզ պետք է նոր Եվրոպական միություն այն իրավիճակում, որպեսզի պաշտպանենք մեր ազգը և կարգավորենք գլոբալիզացիան: Եթե հաջորդ օրը որոշենք քայլեր ձեռնարկել և շարունակել ԵՄ-ի ընթացիկ գործառնությունը, ապա ես կդավաճանեմ իմ ազգը: Ես չեմ ցանկանում այդպես անել, քանի որ հաջորդ օրը մենք կստանանք Frexit և նորից «Ազգային ճակատ»»,- ասել է Մակրոնը:
