Խորթ հայրը 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
Երևանում 10-ամյա աղջիկը խորթ հոր կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: «Փաստինֆո»- ին հայտնի է դարձել, որ տղամարդը ով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել մի կնոջ հետ, վերջինիս դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը տանը չի եղել: Խորթ հայրը դստեր հետ տանը միայնակ է գտնվել և օգտվելով աղջկա անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել: Հաշվի առնելով գործի առանձնահատկությունը՝ անունները չենք հրապարակում, սակայն նշենք, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և գտնվում է կալանքի տակ: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան:
