Սիրիայի ընդդիմությունը՝Ռուսաստանի առաջարկի մասին
РИА Новости-ին Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակության անդամ Ֆեթեհ Հասունը հայտնել է ,որ ՌԴ-ն առաջարկել է Սիրիայում ստեղծել լարվածության նվազեցման գոտիներ և շփման գծերում տեղակայել չեզոք երկրներից զորակազմեր։ «Ռուսաստանը սկսել է գործողություններ որպես երաշխավոր քաղաքական գործընթացի և պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել ռեժիմի հետ։ Եվ դա պահանջում է միջազգային հանրությունից Աստանայի բանակցություններում ավելի մեծ միջամտություն։ Եթե անկեղծ, ապա դա լավ է:Շփման գծերում նման զորակազմերի ստեղծման համար հստակ երկրներ դեռևս ընտրված չեն, սակայն հստակեցրել է, որ հակամարտող կողմերին կբաժանեն այն պետությունների ներկայացուցիչները, ովքեր ներգրավված չեն մերձավորարևելյան հանրապետությունում ընթացիկ մարտական գործողություններում», - հայտարարել է Հասունը։ Նա խոսքով՝ եթե հակամարտող կողմերը հավանություն տան Մոսկվայի առաջարկին, կստեղծվի աշխատանքային խումբ, որն էլ կընտրի խաղաղապահ երկրները։
