Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ուզում է աշխարհի վերջը տալ: CNN Philippines հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝կոչ անելով ԱՄՆ-ին հետևողական լինել:
«Ավելի լավ կլիներ՝ ԱՄՆ-ը մի քիչ զսպվածություն դրսևորեր: Այդ տղան պարզապես ուզում է աշխարհի վերջը տալ, հենց այդ պատճառով նա երջանիկ է, նա միշտ ժպտում է: Սակայն նա իսկապես ուզում է ամեն ինչին վերջ դնել»,-հայտարարել է Դուտերտեն Ֆիլիպիններում անցկացվող ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի արդյունքներով:
Նշենք, որ այսօր Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել։ Հրթիռն արձակվել է Փյոնան-Նամդո նահանգի զորակայանից, որը սահմանակից է մայրաքաղաք Փխենյանին, և անմիջապես պայթել։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից