Լրանում է Արթուր Մովսիսյանի՝ Հայաստան տեղափոխելու վերջնաժամկետը
«Ժողովուրդը» գրում է «Մայիսի 18-ին լրանում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից կալանավորված Արթուր Մովսիսյանի՝ Հայաստան տեղափոխելու վերջնաժամկետը: Ասել է, թե ՀՀ իրավապահները մինչեւ մայիսի 18-ը կա՛մ նրան կտեղափոխեն Հայաստան, կա՛մ Ռուսաստանի Դաշնության իրավապահները նրան ազատ կարձակեն: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գրել էինք, որ հետախուզվող անձը Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է, որին Ռուսաստանի Դաշնության իրավապահները հայտնաբերել են եւ կալանավորել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
