Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Կենաց-Ջուր» ձեռնարկությունը սնանկ է ճանաչվել
Հայտնի օլիգարխ Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Կենաց-Ջուր» ձեռնարկությունը, որ զբաղվում էր գինու-կոնյակի արտադրությամբ, սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունն ունեցել է 2 մլն դրամի պարտք և քանի որ տևական ժամանակ չի մարել այն, ՊԵԿ-ը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել: Այս տարվա փետրվարի 22-ին պատասխանողի գտնվելու վայրը անհայտ լինելու պատճառով ՍՊԸ-ի, վերջինիս տնօրենի, ընկերությանը պատկանող գույքի և դրամական միջոցների նկատմամբ դատարանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել, և մինչև հիմա ո՛չ ընկերության տնօրենն է հայտնաբերվել, ո՛չ ՍՊԸ-ին պատկանող գույքն ու դրամական միջոցները, և չեն կատարվել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ՍՊԸ պարտավորությունները: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է նաև Միկա Բաղդասարովի հետ, որը հայտարարել է. «Ի՞նչ պարտքեր: Ես ոչ մի պարտք չունեմ: և չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ զրուցել Ձեզ հետ»: Նշենք, որ «Միկա Կենաց-Ջուր» ՍՊԸ-ն ժամանակին հիմնադրել է «Միկա Լիմիթեդ» ընկերությունը, որը պատկանում էր Միկա Բաղդասարովին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
