Արա Գևորգյանը ընկերների հետ 360 հազար դոլար է հավաքել զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար
Երգահան Արա Գևորգյանը կոչ է անում իր գործընկերներին համերգներ կազմակերպել ու ողջ հասույթն Արցախին ուղղել: Ծիծեռնակաբերում լրագրողների հետ զրույցում երաժիշտը տեղեկացրեց, որ իր արտասահմանցի գործընկերների հետ հավաքել են 360 հազար դոլար, որն հատկացնելու են զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը: Արա Գևորգյանը տեղեկացրեց, որ կամավոր զինվորագրվել է, սակայն իրեն դեռ հերթ չի հասել առաջնագիծ գնալու համար: «Այս դեպքերը պարզ դարձրին, որ մենք հիանալի ժողովուրդ ենք ու իրավունք ունենք արժանապատիվ ապրելու: Այս ընթացքում կարողացա դասեր քաղել, որ պետք է ոչ միայն այս վտանգի պահին լինենք հայ զինվորի կողքին, այլև մշտապես` նյութապես, բարոյապես, զենքը ձեռքներիս: Այդ միասնությունը պետք է պահպանել ու վայր դնել կուսակցական բոլոր դրոշակները, մտածել մեր ժողովորդի, բանակի մասին: Եթե կա հնարավորություն է լ ավելի զինել ու համախմբել մեր ժողովրդին, ապա դա պետք է անել, և այդպիսով մեզ հաղթել չի լինի»,-նշեց երաժիշտը` հավելելով, եթե այսքան ժամանակ չեն կարողացել հայերին ոչնչացնել, ուրեմն չեն էլ կարողանա: Շարունակությունը՝ այստեղ։
