Դաղստանի ահաբեկչության պատասխանատուները. լուսանկարներ
ԴԱԻՇ խմբավորման բջիջը ստանձնել է Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության հսկիչ-անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է LifeNews-ը:
Նախնական տեղեկություններով՝ 2 մարդու կյանք խլած պայթյունի հետևում կանգնած է Աբուդտին Խանմուհամմեդովի ահաբեկչական կազմակերպությունը («Южная»), որի հաշվին կան մի շարք աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ Նարին-Կալա ամրոցի մոտ զբոսաշրջիկների գնդակահարությունը:
