«Եթե մեկ սրսկումով հնարավոր լինի ազդել գենետիկայի վրա, կնշանակի գտել ենք մարդկության փրկության բանաձևը». Սերգեյ Խաչատրյան

«Փաստ» օրաթերթը գրում է. <ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ամփոփելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ ապրիլի 24-ից 30-նն անցկացված «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը», որին մասնակցում էր նաև Հայաստանը, «Փաստի» հետ զրույցում խորհուրդ տվեց բոլոր ծնողներին առաջին հերթին ուշադրություն դարձնել մանկաբույժների կողմից նշանակված պատվաստումների ժամանակացույցին և երկրորդ՝ վստահել բժիշկներին: Խոսելով պատվաստումներ անցնելու կարևորության մասին` նա նշեց, որ այն մերժողները շատ անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչու են խուսափում պատվաստում անցնելուց: Ինչ վերաբերում է պատվաստանյութերի որակին, պարզվում է, որ այն մշակվում է գիտական ուսումնասիրությունների հիման վրա: «Այսօր իրականացվող պատվաստանյութերի ստացման ցանկացած մեթոդ նախապես անցնում է փորձարկման տարբեր փուլերով՝ քննվում է, հետազոտվում է, անցնում է բազմաթիվ բարդագույն փուլեր: Դրանք տեսանելի չեն շատերի և նույնիսկ մեզ համար, բայց դրա արդյունքում մենք ունենում ենք գիտականորեն ապացուցված փաստեր այն մասին, որ ստացված պատվաստանյութը կանխարգելում է տվյալ հիվանդությունը»,- ասաց Ս. Խաչատրյանը: Ի դեպ, այս կամ այն վիրուսի դեմ մշակվող պատվաստանյութի արտադրությունը բիզնես–գործառույթ է, որը նաև շահույթ է հետապնդում: Ուստիև արտադրող ընկերությունների միջև իրականում սուր մրցակցություն կա: Եվ պատահական չէ, որ նրանցից յուրաքանչյուրն ամեն ինչ անում է առավել արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու համար: Պետք չէ շրջանցել նաև այն փաստը, որ պատվաստման միջոցով լուծվում է մեկ այլ կարևորագույն խնդիր: Դա արդեն ոչ միայն հանրային առողջապահական, այլև՝ ազգային անվտանգության խնդիր է, որը լուծվում է նաև այս եղանակով: Փոխնախարարը կոչ արեց նաև հանրությանը վստահել համաշխարհային մակարդակով գիտականորեն ապացուցված և ապացուցողական բժշկագիտության բոլոր փուլերը «հաղթահարած» գիտական ուսումնասիրությունների արդյունքներին, ոչ թե սիրողական մակարդակով կատարված անհիմն հայտարարություններին: «Միշտ էլ, բոլոր երկրներում էլ, ապացուցողական բժշկությունից բացի լինում են այլ տեսակետներ հայտնողներ: Եվ ես կարծում եմ, որ նման մարդիկ մշտապես լինելու են, ինչը լավ է, քանի որ եթե նրանք չլինեն և հակասություններ չլինեն, համակարգը չի զարգանա: Բայց ավելի կարևորն այն է, որ տարբեր միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվում է նման մոտեցումներ ունեցողներին ապացուցել հակառակը և հաղթահարել նմանօրինակ խնդիրները»,- ասաց Ս. Խաչատրյանը: Նա նաև հերքեց հասարակության մեջ շրջանառվող այն տեսակետը նույնպես, թե միջազգային կազմակերպությունները Հայաստանը դիտարկելով որպես աղքատ երկիր նոր պատվաստանյութեր առաջարկելով փորձեր են կատարում նաև մեր ժողովրդի վրա: «Ես շատ կցանկանայի, որ այն մարդիկ, ովքեր նման քարոզչություն են իրականացնում, նաև պատասխանատվություն կրեին իրենց ասածների համար: Շատ կցանկանայի նաև, որ մեր օրենքներում ամրագրված լիներ, որ եթե ինչ-որ մեկը խոչընդոտել է պատվաստմանը և դրա հետևանքով երեխան վնաս է կրել, պատասխանատվության ենթարկվի: Ես կարծում եմ, որ հիմա, երբ պատասխանատվության հարց չկա, այդ պատճառով էլ ինտուիտիվ կերպով, այստեղից, այնտեղից ինչ-որ բաներ լսելով, շատ մակերեսային գիտելիքներ ունենալով տվյալ հարցի մասին ինչ ուզում՝ ասում են»,- ասաց Ս.Խաչատրյանը: Հասարակության շրջանում առկա մեկ այլ մտահոգության մասին էլ, թե՝ պատվաստանյութերը ազդում են նաև ազգերի գենոֆոնդի վրա, Առողջապահության փոխնախարարը խորհուրդ տվեց հետադարձ հայացք նետել անցյալ դարասկզբին, երբ «ծաղիկ» հիվանդությունն ամենատարածվածն էր ողջ մոլորակում: Նրա խոսքով, եթե այդ վիրուսի դեմ պատվաստանյութը չստեղծվեր, մոլորակի մարդկության կեսն այսօր չէր լինի: «Այսօր այդ վիրուսը վերացել է մոլորակից պատվաստումների շնորհիվ և այսօր ոչ միայն մարդկանց թիվն է շատացել, այլև կյանքի որակն է բարելավվել: Այս ճանապարհով միլիոնավոր մարդկանց կյանքեր են փրկվել և փրկվում: Ինչ վերաբերում է գենետիկայի վրա պատվաստումների միջոցով ազդելուն, ապա նշեմ, որ եթե մենք իմանայինք մեկ սրսկումով գենետիկայի վրա ազդելու ձևը, ապա հավատացեք, որ բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ այլևս վտանգավոր չէին համարվի: Այսօր կան վարկածներ, որոնք մշակվում են, սակայն դրան հասնելու համար տասնյակ տարիներ են հարկավոր: Եվ եթե դա մի օր հնարավոր լինի, ապա կնշանակի, որ գտել ենք մարդկության փրկության բանաձևը»,- ասաց Ս. Խաչատրյանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am