Ինչպես է Դաղստանում ահաբեկչությունից վիրավոր աղջիկը կրակից դուրս բերում ծանր վիրավոր հորը. տեսանյութ
Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած 18-ամյա Ռաիսա Կ-ն կարողացել է կրակից դուրս բերել ծանր վիրավոր հորը: Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը փորձում հորը քաշելով հեռացնել կրակից: Այնուհետև օգնության են շտապում երկու տղամարդ, որոնք կարողանում են տղամարդուն հասցնել պայթունի վայրից անվտանգ հեռավորության վրա, հայտնում է LifeNews-ը: Նախնական տեղեկություններով՝ 2 մարդու կյանք խլած պայթյունի հետևում կանգնած է Աբուդտին Խանմուհամմեդովի ահաբեկչական կազմակերպությունը («Южная»), որի հաշվին կան մի շարք աղմկահարույց հանցագործություններ:
