Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
Երևանի Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին տեղեկացրեց նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը։ Գևորգ Սաֆարյանը դատական նիստին չի մասնակցել։ Գևորգ Սաֆքրյանին ազատ արձակելու պահանջով դատարանի առջև հավաքվածներից մի քանիսն սկսեցին ձվեր նետել դատարանի ուղղությամբ։
