«Նալբանդյանը հանկարծ որոշեց համաձայնել հանդիպմանը,երևի ինչ-որ բան է եղել». Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ ինքը մեծ ակնկալիքներ չունի այս հանդիպումից: « Հայաստանը և Ադրբեջանը հակադարձ համեմատական դիրքորոշումներ ունեն:Այն, ինչ Երևանն այս մի տարի խոսում է՝ մեխանիզմների տեղադրման և իրագործման մասին, Ադրբեջանը, փաստորեն, ոչ մի քայլի ընդառաջ չի գնում, որ բանակցություններ սկսվեն»,-ասաց նա: «Ըստ երևույթին այս ընթացքում մի բան եղավ, որովհետև կարծես թե մի քանի օր առաջ Երևանը կատեգորիկ կերպով չէր ուզում, հետո հանկարծ Նալբանդյանը համաձայնեց, ինչ-որ մի բան երևի եղել է, և Լավրովն այստեղ հայտարարեց, որ ինչ-որ ընդհանուր բաների են եկել, որոշակի նորություններ կան, նրբություններ կան: Այս իրադրության մեջ Հայաստանը պետք է շատ ավելի ակտիվ լինի, որովհետև այդ բոլոր հարցերը գալիս-հանգում են Ղարաբաղյան հարցին»,- նշեց Ա. Նավասարդյանը:
