Սիմոն Բաբայանը մանրամասներ է հայտնում
Ցավում եմ կատարվածի առթիվ և դատապարտում եմ նմանատիպ իրավիճակը, Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանն ու Երվանդ Վարոսյանը երկար ժամանակ իրենց անձնական էջերում բազմաթիվ անգամ վիրավորել են ինձ, գործըներկներիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սիմոն Բաբայանը: Ինչպես ասել է՝ Տիգրան Աթանեսյանը «Իրավաբաններ ու փաստաբաներ» խմբում նորից անձնական բնույթի հայհոյանքեր է հնչեցրել, որի հետ կապված ինքը ցանկացել է հանդիպել ու պարզաբանում ստանալ։ «Հանդիպեցի Տիգրանին, գնացինք իր գրասենյակ՝ Արսեն Հարությունյանի հետ, խնդրեցի պարզաբանում ներկայացնի, վերջինս հայհոյեց ու հարվածեց ինձ, տեղի ունեցավ վիճաբանություն ու եղավ այն, ինչ եղավ, բնականաբար, ես հակադարձեցի իրեն, ստեղծվեց քաշքշուկ, որը տևել է ընդամենը մեկ րոպե: Քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել նաև Արսեն Հարությունյանը, որն այժմ խոսել չի կարողանում, քանի որ բժշկական միջամտություն է տեղի ունեցել: Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը, և որպեսզի գործն ընթանա օբյեկտիվ, թող նյութերը տեղափոխվեն քննչական կոմիտե», - ասել է Ս. Բաբայանը։
