Ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը/տեսանյութ/
BBC-ն հայտնում է,որ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ցուցարարների բազմությունը ներխուժել է խորհրդարանի շենք,տուժել է մակեդոնացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զորան Զաևը, ով հանդիսանում է վարչապետի պաշտոնի առավել հավանական թեկնածուն։ Գրոհը կազմակերպել էին «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման մասնակիցները։ Նրանք ծեծի են ենթարկել ընդդիմության առաջնորդ Զաևին և նրա կուսակցությունից մի քանի պատգամավորների, ինչպես նաև նրանց վրա տարբեր առարկաներ նետել։ Ցուցարարները դեմ են հանդես գալիս խորհրդարանի խոսնակի պաշտոնում նրա կուսակցությունից էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերիի ընտրմանը։ Վերջինիս թեկնածությանը կողմ էին քվեարկել սոցիալ-դեմոկրատներն ու էթնիկ ալբանական կուսակցությունները՝ խորհրդարանի 120 պատգամավորներից 62-ը։ Դա բավարար է եղել նրա ընտրման համար. անհրաժեշտ էր ստանալ ձայների կեսից ավելին։
