«Մենք ոչ մեկի հետ չհանդիպե՞նք, ոչ մի բան չխոսե՞նք». Հովհաննես Սահակյան

«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած խորհրդարանի ընտրությունների ժամանակ թե՛ պետական, թե՛ մասնավոր ընկերություններում աշխատակիցների ուղղորդման, իսկ ընտրության օրը ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգերին, ՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Փաստի» հետ զրույցում հայտարարում է, որ եթե հետընտրական զարգացումներ չեղան, ուրեմն նորմալ ընտրություններ են եղել: Հովհաննես Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանում: Ներկայացնում ենք նրա հետ «Փաստի» զրույցը: – Պարոն Սահակյան, Ձեր ապագան որոշվե՞ց, Դուք ո՞ր կառույցում եք լինելու: – Էնպես չի, որ իմ ապագան անորոշ էր, հիմա էլ պետք է որոշվի: Երբ թիմի անդամ ես, թիմային աշխատանքի մեջ ես, իսկ ես 2002–ից ՀՀԿ անդամ եմ, ինչը ենթադրում է ապագայի հետ կապված թիմային որոշումների կայացում՝ կախված, թե որտեղ ավելի օգտակար կլինես թե՛ թիմին, թե՛ ժողովրդին: Մեր թիմը ոնց կորոշի, էդպես էլ կանենք: – Այսինքն, դեռ որոշված չէ՞ Ձեր ապագա տեղը: Արդեն իսկ անուններ են շրջանառվում Ձեր ղեկավարած պետաիրավական հանձնաժողովը նախագահելու առթիվ՝ Ֆելիքս Ցոլակյան, Միհրան Պողոսյան և այլն: – Ասեմ, որ կադրային հարցերի հետ կապված մեր կուսակցությունում թե՛ գործադիր մարմնում, թե՛ իմ հետ որևիցե մի կադրային հարց էս պահի դրությամբ չի քննարկվել: Ամեն ինչ իր ժամանակի մեջ կքննարկվի և՛ ԱԺ նախագահի տեղակալների, և՛ հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, և մնացած այլ պաշտոնների հետ կապված: – Ասվում է, որ ՀՀԿ-ում անորոշություն է. թիմի անդամներին անորոշության մեջ պահելն ինչպե՞ս է ազդում ՀՀԿ-ականների հարաբերությունների վրա: – Կադրային հարցերի վերաբերյալ, կարծում եմ, սպառիչ պատասխանեցի: Ամեն ինչ ունի իր ժամանակը: Գիտեք, որ ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան, և դրա հետ կապված ժամկետների որոշակի փոփոխություն կա ԱԺ-ում: Չես կարող ՍԴ որոշումից առաջ ընկնել և որոշումներ կայացնել: Անորոշության հետ կապված որևէ խնդիր չկա: – Այդ դեպքում ինչպես հասկանանք, որ նույն ՀՀԿ վերնախավը չի սպասում ՍԴ վճռին և ակտիվ բանակցում է Դաշնակցության հետ՝ ապագա կոալիցիայի ու պորտֆելների, պաշտոնների շուրջ: – Համեմատությունը սխալ է, պաշտոնների շուրջ չեն հանդիպումները, նախ՝ քաղաքական քննարկումները համագործակցության շրջանակների շուրջ են: Եվ եթե նույնիսկ պաշտոնների շուրջ էլ են, դա չի նշանակում, որ էդ պաշտոններին հենց վաղը նշանակելու են: Իրավական առումով որևէ գործընթաց տեղի չի ունենում: Այսինքն, մենք ոչ մեկի հետ չհանդիպե՞նք, ոչ մի բան չխոսե՞նք: – Պարոն Սահակյան, խորհրդարանի ընտրությունների ժամանակ բազմաթիվ ահազանգեր եղան ուղղորդումների և ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ–ն ի զորու չէ փոխել ընտրվելու իր մարտավարությունը ու հրաժարվել ընտրակաշառքից: – Մենք գիտենք, որ ընտրությունների հաջորդ օրը նույնիսկ էն ավանդական հավաքվել, բողոք՝ անկախ կա՞ որևէ խախտում, թե՞ չկա, նույնիսկ նման գործընթաց տեղի չունենցավ: Նախ՝ դա գալիս է նաև նրանից, որ Ընտրական օրենսգիրքը կազմելու ժամանակ մենք նորմալ բազա՝ գործիքակազմ ստեղծեցինք՝ նորմալ ընտրություններ կազմելու և անցկացնելու համար: «4+4+4» ձևաչափով մենք քննարկեցինք և ընդառաջեցինք գրեթե բոլոր առաջարկներին, այդ թվում՝ ստորագրված ցուցակների հրապարակմանը, իրավական առումով ամրագրել ենք, և մենք տեսանք, որ ցանկության դեպքում բոլոր մասնակիցները կարող են վերահսկել և վերահսկեցին ընտրական գործընթացները: Եվ տեսանք, որ որևէ ահազանգ, որևէ խնդիր չի եղել: – Ահազանգերը բազմաթիվ էին, թե՛ պետական ու մասնավոր հատվածում ուղղարդելու, թե՛ ընտրակաշառքի առթիվ: – Ընտրակաշառքների մասով իրավապահ մարմինները ստեղծել էին թեժ գիծ և արագ արձագանքման խումբ: Ոչ միայն արձագանքները, այլև մամուլում հրապարակումները ուսամնասիրվել և ուսումնասիրվում են, որոնց հետ կապված կներկայացվեն նաև վերջնական տեսակետներ: Հետընտրական պրոցեսները մինչ օրս եղել են շատ դաժան, շատ բուռն և այլն, էս դեպքում մենք տեսանք, որ որևէ հետընտրական պրոցես չկա: Սա ընտրությունների լավագույն գնահատականն է: – Ասել է թե՝ իշխանությունը պետք է շնորհակալություն հայտնի ընդդիմությանը՝ Սեյրան Օհանյանին, ՕՐՕ-ին, ՀԱԿ-ին և մյուսներին, որ հետընտրական զարգացումներ չեղա՞ն: – Չէ, շնորհակալություն հայտնեք ԸՕ-ի վրա օր ու գիշեր աշխատողներին, շնորհակալություն հայտնեք էն կամքին, որը ցուցաբերեցինք ընտրական գործընթացների հետ կապված: Հիմա ՕՐՕ-ն կամ մյուսը, եթե փաստեր չկան, ի՞նչ անեն: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am