Թուրքիան ցանկանում է Նախիջևանում ռազմաբազա ստեղծել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-5-ը տեղի են ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժություններ: Թուրքական ԶՈՒ-ի անձնակազմն արդեն ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, ով կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունենա ապագա պլանների վրա»: Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այդ պլաններն են, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գերատեսչությունները դրանք պաշտոնապես չեն բացահայտում: Սակայն զորավարժությունների մասին տեղեկությունից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում հայտնվեց միևնույն անանուն մեկնաբանությունը, որտեղ նշվեցին այդ «պլանները»: Նախևառաջ նշվում է, որ այդ զորավարժությունները «մեսիջ են Հայաստանին ու նրա հովանավորներին»: Երկրորդ, նշվում է, որ «անցած տարվա ապրիլյան պատերազմից առաջ և հետո Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈՒ-երն անցկացրել են համատեղ զորավարժություններ», ընդ որում, «մի շարք քաղաքական և փորձագիտական շրջաններում նշել են Թուրքիայի հատուկ դերը ադրբեջանական բանակի ապրիլյան հաջողությունների մեջ»: Երրորդ, ընդգծվում է, որ «քանի դեռ ադրբեջանա–թուրքական ռազմական կապերը չեն գտնվում Երևանի ու Մոսկվայի միջև եղած կապերի մակարդակի վրա, անհրաժեշտ է Անկարայի ու Բաքվի միջև ստորագրել ռազմական ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, և Ադրբեջանի տարածքում, օրինակ, Նախիջևանում, ստեղծել թեկուզ մեկ թուրքական ռազմաբազա»: Նախիջևանում թուրքական ռազմաբազա ունենալու գաղափարը վաղուց հանգիստ չի տալիս Թուրքիային: Նույնիսկ դրա իրավական հիմնավորումն են գտել: Ըստ այդմ, 1921 թ. Կարսի պայմանագիրը Թուրքիային նման իրավունք է տալիս: Անշուշտ, այս «պնդումը» խիստ կաղում է, ընդ որում, երկու ոտքից: Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ. հոկտեմբերին մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ՍՍՀ–ների, մյուս կողմից Թուրքիայի միջև` ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ: Նկատի ունենանք, որ պայմանագիրը սահմանել է Սովետական Միության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանը: Այժմ կողմերից մեկը չկա: Ու թեև Ռուսաստանն իրեն ճանաչել է որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, բայց նախ, անկախ Ռուսաստանը չի երկարացրել Կարսի պայմանագրի ճանաչումը, երկրորդ` ներկա Ռուսաստանը Թուրքիայի հետ չունի այն սահմանը, որը եղել է պայմանագիրը կնքելիս: Այսինքն, այսօրվա դրությամբ պայմանագիրը չի կարող գործել: Բայց եթե անգամ ենթադրենք, որ պայմանագիրը գործում է, այն Թուրքիային Նախիջևանում ռազմաբազա ունենալու իրավունք չի տալիս, այլ պարզապես սահմանում է պրոտեկտորատ: Այսինքն, Թուրքիան հանդես է գալիս որպես ռեգիոնի անվտանգության երաշխավոր: Թերևս հենց այս կետն է, որ թուրքական կողմը փորձում է շահարկել: Բայց դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պայմանագրի կամայական ընթերցում: Հաջորդը: Կարսի պայմանագրի երաշխավորները Թուրքիան ու Ռուսաստանն են: Այսինքն, եթե Թուրքիան ցանկանա ռազմաբազա ստեղծել, ապա առանց Ռուսաստանի համաձայնության չի կարող անել: Մյուսը: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է իր երկրում օտար երկրների ռազմաբազա տեղակայելուն: Ու քանի դեռ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև չկա համապատասխան պայմանագիր, դա հնարավոր չէ անել: Անշուշտ, Նախիջևանում ռազմաբազա ունենալու Թուրքիայի տենչանքը խիստ հասկանալի է: Այն թույլ կտա ներկայացվածություն ունենալ Կովկասում, ավելին, ինչ-որ առումով կլեգիտիմացնի կովկասյան գործերին նրա միջամտությունը: Ավելին, թուրքական կողմը բավականին հեռու է գնացել իր ցանկություններում և մտածում է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը, Նահանգները կցանկանա, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռազմաբազա ունենա Իրանին սահմանակից Նախիջևանում: Թեև այս պահին Իրանը ԱՄՆ բարեկամ երկրների շարքում չէ, բայց և Թուրքիան դրա պատվավոր հորիզոնականները չի զբաղեցնում: Հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան այլև անկանխատեսելի գործընկեր է, և նման քարտ–բլանշ ԱՄՆ–ը նրան դժվար թե տա: Ամենակարևորը` Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ներկայությանը միանշանակ դեմ կլինի Իրանը: Որքան էլ արտաքուստ Ադրբեջանն ու Թուրքիան նորմալ հարաբերություններ ունենան Իրանի հետ, այդ երկրների միջև առկա ներքին լրջագույն խնդիրները թույլ չեն տա, որ Թեհրանը նման ուղղակի սպառնալիք հանդուրժի իր սահմանների մոտ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am