Ահազանգ կառավարությանը. Զավենի տեղադրած գազի բալոնը թեև էժան է, բայց` մահացու

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է մեքենաներում գազի բալոն տեղադրելով կարող է զբաղվել ով ասես: Եվ դրա համար նույնիսկ լիցենզիա ստանալ պետք չէ: Ընդամենը հարկավոր է այդ գործով զբաղվելու ցանկություն ունենալ, հայտարարություն տարածել ու սկսել մարդկանց լավություն անելու անվան տակ փող աշխատել: Այսինքն, ով մի քիչ մեքենայից է հասկանում, մի քիչ բալոնի «ելից», «մուտքից» ու կառուցվածքից գաղափար ունի, մի քիչ էլ լսել է, թե ինչպես պետք է այն տեղադրել, կարող է իր հարևանի, բարեկամի, ընկերոջ մեքենայի մեջ գազի բալոն տեղադրել ու համարել, որ նրան բավականին մեծ «լավություն» է արել: Պատկերն ավելի է սաստկանում, երբ այդ ճանապարհով տեղադրված բալոնը ձեռք է բերված լինում երկրորդային շուկայում: Այս դեպքում արդեն ստացվում է, որ մեքենայում ոչ թե գազի բալոն, այլ սովորական ռումբ է տեղադրված, որն ամեն վայրկյան կարող է պայթել: Ավտոմեքենաների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ և սպասարկմամբ զբաղվող կազմակերպություններից մեկի տնօրենը, ով չցանկացավ իր անունը նշել, «Փաստի» հետ զրույցում նույն մտահոգությունը հայտնեց , ասելով, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում տեղի ունեցած գազի բալոնի պայթյունի պատճառով երկար ժամանակ կորցրել է հանգիստը: Բայց նրա զայրույթի հիմնական պատճառն այն է, որ ոչ «երեկվա», ոչ «այսօրվա» դեպքերն անգամ չեն ստիպում իշխանություններին նման երևույթների դեմ պայքարելու քայլեր ձեռնարկել: «Դա առաջին ու վերջին պայթյունը չէ: Էլի են բալոններ պայթելու, մինչև կառավարությունը միջոցներ չձեռնարկի նման երևույթները կանխելու ուղղությամբ: Հարկավոր է խիստ վերահսկողություն իրականացնել և խստորեն արգելել, որ գազալցակայաններում 200 ատմասֆեր ճնշումից ավելի չլիցքավորեն բալոնները: Աշխարհում նման բան չեք տեսնի, բայց մեզ մոտ գազի բալոնները լիցքավորում են մինչ 280 ճնշման տակ, ինչն էլ պայթյունի պատճառ է դառնում»,– ասաց կազմակերպության տնօրենը: Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը «Փաստին» տեղեկացրեց, որ այն ո՛չ լիցենզավորման, և ո՛չ էլ ծանուցման ենթակա ծառայությունների ցանկում ներառված չէ և հետևաբար հարցը նախարարության մանդատից դուրս է: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն էլ «Փաստին» տեղեկացրեց, որ կազմակերպությունները, ովքեր իրավունք են ստանում գազի բալոններ տեղադրել, պարտավոր են նաև տարին մեկ անգամ ստուգել տեղադրված գազի բալոնի անվտանգությունը, բայց իրականում պատկերը բոլորովին այլ է: «Պրակտիկայում, այսպես է: Հարևանին, ով մի քիչ այդ գործից հասկանում է, հրավիրում են խորոված ուտելու ու ձեռքի հետ էլ մեքենայի մեջ բալոն տեղադրելու հարցն են լուծում: Բայց հարևանն ինչպե՞ս է տեղադրել, ճիշտ է, սխալ է, որևէ մեկը չի կարող ասել: Բայց հարևանին են դիմում, քանի որ Զավեն ձյաձյան միշտ ավելի էժան է գազի բալոնը տեղադրում, քան հայտնի կազմակերպությունները»,– ասաց Լ. Խալիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ օրենքով բալոնը լիցքավորելու ժամանակ գազալցակայանի աշխատակիցը պարտավոր է ստուգել, թե տվյալ բալոնը տարեկան փորձարկում անցե՞լ է, թե՝ ոչ: Եվ եթե անցած չլինի, ապա պետք է այն չլիցքավորի, բայց իրականում նման բան չկա և անկախ ամեն ինչից, բոլոր բալոնները լիցքավորվում են: Գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ և սպասարկմամբ զբաղվող կազմակերպության տնօրենը նույնպես չհերքեց, որ նման իրավունք ինքը ունի, սակայն նշեց, որ նման տեղեկանք չի տալիս վարորդներին, քանի որ չի կարող վստահ լինել, որ անցած մեկ տարում բալոնը տեխնիկական կանոնակարգերի համապատասխան է շահագործվել: «Նման տեղեկանք տամ, տանեն բալոնը 280 ճնշման տակ շահագործեն, հետո մի բան լինի՝ ես պատասխան տա՞մ: Առաջին հերթին պետք է պատժել բոլոր նրանց, ովքեր բարձր ճնշման տակ են լիցքավորում: Եվ իրենց թվում է, թե լավություն են անում, բայց իրականում ռումբը դնում են մեքենայի մեջ ու ճանապարհում են: Դրա համար էլ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրը նման դեպքեր էլի չեն լինի: Ես նորից եմ ասում, համակարգը պետք է վերահսկվի, բայց ինչպես տեսնում եք, իշխանությունների հեչ պետքն էլ չի»,– ասաց կազմակերպության ղեկավարը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am