Կալիֆորնիայում 5-ամյա անհետ կորած Արամազդի հայրն ազատ է արձակվել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի հայրը` Արամազդ Անդրեասյան ավագը, ով կասկածվում է որդուն առևանգելու մեջ, ազատ է արձակվել մեղադրող կողմից անբավարար ապացույցներ ներկայացնելու հիմքով: Իրավապահները ենթադրում են, որ Արամազդ Անդրեասյան կրտսերը հոր կողմից մենակ է թողնվել ապրիլի 22-ին Սան Մարինոյում: Ապրիլի 22-ին Արամազդ Անդրեասյանը ավագը ձերբակալվել էր երեխային վտանգ սպառնալու, ինչպես նաև առևանգելու կասկածանքով: Ազատ արձակման համար գրավի գումարը 10 միլիոն դոլար էր: Արամազդ կրտսերը մեկ շաբաթ անցկացրել է հոր հետ, իսկ մոր հետ խոսել է Skype-ի միջոցով ապրիլի 18-ին: Ապրիլի 20-ին տեսախցիկների շնորհիվ հորը և որդուն նկատել են Դիսնեյլենդում: Ապրիլի 22-ին ոստիկանության ծառայության ներկայացուցիչները հայտնաբերել են 35-ամյա Անդրեասյանին իր մեքենայի մոտ անգիտակից վիճակում, այդ ժամանակ երեխան նրա հետ չէր: Իրավապահները պարզում են գործի մանրամասները:
