«Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր քայլ էր միջազգային ճանաչման ուղղությամբ». Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունումը, որը շատ կարևոր քայլ է Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին: Ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել իմ գործընկեր և բանաձևի հեղինակ Ռոբին Բյոնիշի հետ և մեր երախտագիտությունն եմ հայտնել բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկել և իրենց ներդրումն են ունեցել Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մեջ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
