Կրեմլը՝ Պուտինի և Թրամփի հանդիպման մասին
Տեղեկատվությունն այն մասին, որ մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է Lenta-ն, այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դա այպես չէ: Անգլերենով դա կոչվում է Wishful Thinking, իսկ թարգմանաբար՝ «ցանկալին որպես իրականություն ներկայացնել»»,-ասել է Պեկսովը: Kommersant-ը՝ հղում անելով երկու երկրների պետական կառույցների աղբյուրներին գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել արդեն մեկ ամսից։ Երկրների առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ մինչ Համբուրգում հուլիսին կայանալիք G20-ի գագաթնաժողովը։ Իրազեկ աղբյուրների խոսքով՝ ներկայում Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկում են մայիսի վերջին եվրոպական երկրներից մեկում հանդիպման հնարավորությունը։
