The Economist բրիտանական հեղինակավոր պարբերականը գրում է.
«Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը չի ստեղծվել ֆինանսական մեծ շահույթ ստանալու համար, ֆիլմի ստեղծման նպատակը հաճախ անտեսվող պատմական իրադարձության վրա լույս սփռելն է:
Պատմական դրամա ազգային ողբերգության մասին` սա այն ֆիլմերից է, որը Հոլիվուդը սիրում է, սակայն աշխարհաքաղաքական մտավախություններից ելնելով, Հոլիվուդն առ այսօր չէր անդրադարձել այս թեմային:
Այսօր բազմաթիվ գիտնականներ հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան կայսրությունում ճանաչել են որպես ցեղասպանություն, իսկ Թուրքիան՝ ոչ:
Եվ քանի որ Թուրքիան կարևոր դաշնակից է Արևմուտքի համար, ուստի՝ ո՛չ Ամերիկան, ո՛չ Մեծ Բրիտանիան և ո՛չ էլ Իսրայելը չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,-գրում է պարբերականը:
Պարբերականը, պատմելով ֆիլմի սյուժեի մասին, գրում է, որ այն 100 միլիոն դոլարի բյուջե ունի և ստեղծվել է Քըր Քըրքորյանի նվիրատվության շնորհիվ:
««Խոստում»-ը հասել է իր նպատակին: Մի օր, երբ Հայոց ցեղասպանության պատմությունը պաշտոնապես վերագրվի, «Խոստում» ֆիլմը կունենա դրանում իր դերակատարումը»,-գրում է Economist-ը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը