ԵՄ դրամաշնորհներից հափշտակվել է կես միլիոն եվրո. Բրյուսելից իրավապահներ են ժամանել
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործի բացահայտմանը մասնակցել է նաեւ Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը: Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից: Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասել է, որ այս կոռուպցիոն սկանդալի գործով Քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գրասենյակի եւ խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ: «Արդյունավետ փոխգործակցության արդյունքում պարզվել է կատարված խարդախության մեխանիզմը, հստակեցվում է մասնակից անձանց շրջանակը եւ հափշտակված գումարի իրական ծավալները»,-ասել է Տռուզյանը:
Մանրամասները՝ սկբնաղբյուր կայքում
