Սերբիայի վարչապետը խայտառակություն է որակել Ֆրանսիայի որոշումը
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել չճանաչված Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիային արտահանձնելու Ֆրանսիայի մերժման պատճառով, փոխանցում է ТАСС-ը:«Սերբիայի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ դա խայտառակ, սկանդալային, անօրինական եւ միանգամայն անարդարացի որոշում է: Բայց դա ամենից ավելի քաղաքական որոշում է»,- հայտարարել է Վուչիչը: Նրա խոսքով՝ ստացված պաշտոնական փաստաթղթերից հետեւում է, որ այդ մարդու արտահանձնումը մերժված է, քանի որ արտահանձնումը կարող էր խիստ ծանր անձնական հետեւանքներ ունենալ մեղադրվող Խարադինայի համար: Ավելի վաղ, Ֆրանսիայի Կոլմար քաղաքի Վճռաբեկ դատարանը մերժել է Սերբիայի հարցումը Խարադինային արտահանձնելու մասին, ում մեղադրում են 1998-1999 թվականներին կատարված ռազմական հանցագործությունների համար: Միջազգային քրեական դատարանը պահանջել էր նրան 20 տավա բանտարկության դատապարտել, սակայն Խարադինայը 2 անգամ արդարացվել է:
