Աթեշյանը Էրդողանի ուղերձից գոհ է
Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը հայտնել է,որ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երրորդ տարին անընդմեջ ապրիլի 24-ին հրապարակած ուղերձի համար: «Հայկական համայնքը դրական ու մեծ գոհունակությամբ է արձագանքել» Էրդողանի ուղերձին,ասված է հայտարարության մեջ: « «Էրդողանի կողմից հայ համայնքի անդորրության, անվտանգության և երջանկության նկատմամբ ցուցաբերած մասնավոր կարևորությունը դրական արձագանք է գտել համայնքի շրջանակներից ներս»:Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման և տևականացման համար պետության քայլերին զորակցություն ցուցաբերելը պատրիարքարանի կողմից համարվում է քաղաքացիական պատասխանատվություն»,-ասել է Աթեշյանը` ընդգծելով, թե մշտապես աղոթում է երկրի անսասանության համար:
