Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի հողերը. Դավութօղլու
Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում համատեղ մամուլի ասուլիս է տվել իր գործընկերոջ՝ Արսենի Յացենյուկի հետ: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ Դավութօղլուն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերի խախտման մեջ: «Ներկայում երեք երկրներում Ռուսաստանը հանդես է գալիս բռնազավթողի դերում՝ Ուկրաինայում, Վրաստանում ու Սիրիայում: Հայաստանը նույնպես բռնազավթել է Ադրբեջանի հողերը Ռուսաստանի օգնությամբ»,- հայտարարել է Դավութօղլուն: Նրա կարծիքով՝ եթե միջազգային հանրությունը համապատասխան կերպով արձագանքեր Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, Ռուսաստանը, հավանաբար, ռիսկի չէի դիմի ռմբակոծություններ սկսկել Սիրիայում. «Ուկրաինան մեզ համար ոչ միայն հարևան է, այլև ռազմավարական գործընկեր: Թուրքիան աջակցում է տարածքային ամբողջականությանն ու դատապարտում է Ղրիմի բռնակցումը: Ղրիմը թաթարների հայրենիքն է»,- հայտարարել է Դավութօղլուն:
