Ինչո՞ւ է ադրբեջանական խնձորը մրցունակ

Ինչպե՞ս է ադրբեջանական մակնշմամբ խնձորը հայտնվել Հայաստանում, ինչպե՞ս է այն տարածվել վաճառակետերում, ինչպե՞ս են տնտեսվարողները համաձայնել այն վաճառել… Իհարկե, սրանք կարևոր հարցեր են, սակայն ամենակարևոր հարցը, որն այս աղմուկի մեջ պատշաճ ուշադրության չարժանացավ, հետևյալն է. ինչո՞ւ է ադրբեջանական խնձորը մրցունակ։ Չէ՞ որ, եթե այն վաճառվում է, ուրեմն պահանջարկ կա, եթե պահանջարկ կա, նշանակում է այն կարողանում է գնով և որակով մրցակցել տեղականի հետ։ Այս հարցի պատասխանը որոշ չափով պարզ է դառնում, երբ այցելում ես ադրբեջանական խնձորի արկղի վրա նշված՝ արտադրողի կայքը՝ dad.az. (dad՝ նշանակում է համ)։ Պարզվում է՝ DAD-ը մրգերի խոշոր մատակարար է, իսկ կայքի ֆունկցիոնալ հնարավորություններն այնքան զարգացած են, որ կարելի է օնլայն ընտրել ցանկացած միրգ և պատվիրել մեծ խմբաքանակներ։ Դժվար է հիշել հայկական որևէ ընկերություն, որը գյուղատնտեսական ապրանքների առևտրի ոլորտում այսպիսի որակ կապահովեր։ Զարմանալին նաև այն է, որ ադրբեջանական խնձորի նկատմամբ էմոցիոնալ արձագանքելուն զուգահեռ՝ շատ հանգիստ ենք վերաբերվում թուրքական ապրանքների ներմուծմանը։ Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, մի քանի տվյալներ նշենք։ Փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստան- Թուրքիա առևտրաշրջանառության ծավալները 2000-ականների կեսերից շեշտակի աճել են և վերջին տարիներին կազմել միջինը 200 մլն ԱՄՆ դոլար։ 2008 թվականին այդ ցուցանիշը հասավ իր պիկին՝ մոտ 270 մլն դոլար։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am