Վիճաբանություն ՍԴ-ում.Զուրաբյանի մատը զայրացրեց Մուկուչյանին
Սահմանադրական դատարանում կրկին վիճաբանություն եղավ Լեւոն Զուրաբյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջեւ: իգրան Մուկուչյանը պատասխանում էր դաշինքի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հարցերին, երբ Լեւոն Զուրաբյանը սկսեց կողքի մարդկանց հետ խոսել։ «Ձեր մատը իջեցրեք»,- խոսքն ուղղելով Լեւոն Զուրաբյանին` ասաց Տիգրան Մուկուչյանը` կարծելով, թե Լեւոն Զուրաբյանն իրեն է մատնանշում։ Լեւոն Զուրաբյանն էլ բորբոքվեց. «Ես քո հետ խոսո՞ւմ էի, որ դու քո տեղից խոսում ես, զբաղվի քո գործով»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը միջամտեց. «Կարող եմ ընդհատել նիստը եւ քննարկել ձեր վարքագիծը: Տեղից չի՛ կարելի»: Լեւոն Զուրաբյանը սկսեց ցուցադրաբար իր ցուցամատը տնկել, շարժել, թափահարել՝ նյարդայնացնելով Մուկուչյանին: «Դու» չի, «Ձեր» ա…Դա ձեր ենթագիտակցական մակարդա՞կն է»,-հանգիստ շարունակեց Տիգրան Մուկուչյանը։ Գագիկ Հարությունյանը մի քանի անգամ փորձեց կարգի հրավիրել կողմերին: «Ես ստիպված եմ նիստը ընդհատել, խնդրում եմ պահպանել կոռեկտությունը»,-բարկացած միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
