Արդյոք այս ոլորտում անելիք առկա՞ է, թե՞ ոչ. Կարեն Կարապետյանը՝ Արթուր Ջավադյանին
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ քաղաքացիների կողմից ստացված դիմումներին, որոնք վերաբերում էին վարկային կազմակերպությունների պարտավորությունների կատարմանը:Կարեն Կարապետյանն ասաց, որ բազմաթիվ դիմումներ ունեն այն մասին, որ վարկային կազմակերպությունները, բանկերը համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ: «Մենք դիմումներ ենք ստանում համաձայն որոնց՝ վարկային կազմակերպությունները համապատասխան վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր առավելություններն ունի, սակայն դեռ մեր համաքաղաքացիների, նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար վաղաժամ է: Այստեղ մենք բան ունենք անելու, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկատուներին»,-ասաց վարչապետը: ՔԱյնուհետև Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախակագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս ոլորտում անելիք առկա՞ է, թե՞ ոչ: Վերջինս պատասխանեց, որ դա ընդունված միջազգային պրակտիկա է երկարաժամկտ վարկերի պարագայում, բայց նախորդ տարի օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել, և նոր օրենք է ուղարկվել Ազգային ժողով:
