Ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ.ՍԱՊԾ պետը գիտի՞
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հայտնեց,որ ՍԱՊԾ-ն շրջայց է իրականացրել Երևան քաղաքի ու մարզերի մի շարք իրացման կետերում, որտեղ արձանագրվեցին Հայաստանում ադրբեջանական խնձորի առկայության դեպքերը: Իրականացված աշխատանքների արդյուքնում հրապարակվել են նախնական արդյունքները՝ համաձայն որի՝ նշված ապրանքը չունի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և, համաձայն օրենսդրության, ենթակա չէր օգտահանման,ասաց նա: «Ստուգայցերը շարունակական գործընթաց են, որոնք կատարվում են ոչ թե մեկ օրվա ընթացքում, այլ կատարվում են հանրապետության ողջ տարածքում: Ստուգայցերը սկսվել են ապրիլի 23-ից ու շարունակվում են մինչ օրս:Արդեն իսկ ամփոփվում են արդյունքները, որի վերաբեյալ համապատասխան հաղորդագրությունները տեղադրված են ծառայության կայքում»,-հարցին,որ ՍԱՊԾ ստուգայցից հետո շուկայում դարձյալ կային ադրբեջանական խնձորներ նման պատասխան տվեց Իշխան Կարապետյանը: «Արդյունքներն ամփոփելուց հետո վերջնական համատեղ հայտարարությամբ հանդես կգանք:Ըստ նախնական տվյալների, որոնք դեռ ամփոփման ընթացքում են, հիմնական խմբաքանակը շուկայից արդեն իսկ օգտահանվել է։ Ապրիլի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան խնձոր է ներկրվել Ուկրաինայից, Վրաստանից, Իտալիայից և մի շարք այլ երկրներից ու նշված ծագմամբ թե փաստաթղթերով, թե ներկրման երկրի՝ որևիցե ձևակերպում չի եղել », - հարցին,թե ճշտվե՞լ է արդյոք՝ որտեղից են ձեռք բերվել խնձորները կամ ովքեր են այն ներկրել, Իշխան Կարապեյանը նշեց, որ ՍԱՊԾ-ն ՊԵԿ-ի հետ համատեղ իրականացնում է գործողություններ, որպեսզի բացահայտի վերջնական խմբաքանակը։
