Սկանդալային ձերբակալում. ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից է ձերբակալվել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր սկանդալային ձերբակալում է տեղի ունեցել. ձերբակալվել է ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից: Ավելի աղ տեղեկացրել էինք, որ ՔԿ վարույթում քննվում է քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք: Հենց այս քրեական գործի շրջանակներում էլ ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրի պատասխանատու աշխատակից, ով համակարգում էր այդ ծրագիրը: Այս պահին փորձում ենք պաշտոնական աղբյուրներից ճշտել տեղեկությունը: Մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:
