Աննախադեպ.ավելի քան 40 տուն ունեցող գյուղ է վաճառվել/տեսաշար/
ITV հեռուստաալիքը հայտնում է,որ Բրիտանական ներդրումային Albanwise ընկերությունը բրիտանական Նորթ-Յորքշիր կոմսությունում գյուղ է գնել, որը վաճառքի էր հանվել 20 մլն ֆունտ ստեռլինգով ՝մոտ 26 մլն դոլար:Գյուղը տարեկան բերում է մոտ 388 հազար ֆունտ եկամուտ։
Ուեսթ Հեսլերթոն գյուղը վաճառքի էր հանվել մոտ մեկ տարի առաջ,որի տարածքում գտնվում է 21 սենյականոց մեծ առանձնատուն, 43 տներ, փաբ, մարզասրահ և սպորտային հրապարակներ։
Գյուղը 150 տարի պատկանել է մեկ ընտանիքի։ Վերջին տերը եղել է Իվ Դանուեյը, ով 1960-ականներին ժառանգություն էր ստացել այն հորից։ 84 տարեկանում՝ 2010 թվականին, նա մահացել է։ Նրա ժառանգները որոշել են ազատվել դրանից։ Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ գյուղում ապրող ընտանիքների համար կինը սահմանել էր տան վարձակալության ցածր գումար և ցանկացել, որպեսզի հաջորդ տերը շարունակի իր գործը։

