Ագրամունտն արեց իր գործը, Ագրամունտը կարող է հեռանալ. Ինչ է սպասվում նրան

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը մինչև մայիսի 29-ը հրաժարական կտա: ԵԽԽՎ պատգամավորները նրա հրաժարականը պահանջել էին ապրիլի 24-ին: Պատճառն այն է, որ առանց ԵԽԽՎ-ին իրազեկելու` մարտի 21-ին Արգամունտը մի խումբ ռուսաստանցի պատգամավորների հետ այցելել է Սիրիա, հանդիպել նախագահ Ասադին: Նրա այցը որակվել է որպես պաշտպանություն Ասադին: Ճիշտ է, Ագրամունտը փորձել է արդարանալ, թե դա եղել է մասնավոր այց, ուղղակի մամուլն անարդարացիորեն շահարկել է այն, բայց եվրապատգամավորներին համոզել չի հաջողվել: Սակայն խնդիրն այն է, որ Ագրամունտը շատ գոհ կլինի, եթե հարցը փակվի միայն «ինքնակամ» հրաժարականով: Բավականին երկար ժամանակ է, ԵԽԽՎ-ում շարունակվում են դեռ 2010 թ. սկսված կոռուպցիայի դեպքերի քննարկումները: Իսկ Պեդրո Ագրամունտը գլխավոր գործող անձանցից է: Իսկ կոռուպցիայի դեպք ասածը` Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու և այդպիսով հակաադրբեջանական բանաձևերն արգելափակելու մասին է: 2012 թ. առաջին անգամ բացահայտված կոռուպցիոն այդ սկանդալը, որը հայտնի դարձավ «Խավիարային դիվանագիտություն» անվամբ, բավականին երկար ժամանակ չէր մտնում քաղաքական քննարկումների օրակարգ: Ագրամունտը, ԵԽԽՎ բարձրագույն օղակների մի քանի այլ դեմքեր, ովքեր նույնպես ներգրավված են եղել այդ սկանդալում, պարզապես արգելափակել են քննարկումները: Նույնիսկ մեկ ամիս առաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդը նամակ էր հղել Ագրամունտին`պահանջելով անհապաղ ստեղծել հետաքննող անկախ մարմին: Սակայն, ինչպես նշել էր ԵԽԽՎ նախկին ղեկավար Անն Բրասերը, Վեհաժողովի ղեկավար մարմինների` մարտի 9–ին Մադրիդում կայացած փակ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ ղեկավարությունը «գերազանցել էր իր լիազորությունները և արգելափակել կառուպցիայի հետաքննությունը»: Բայց Ագրամունտին ու նրա թիմակիցներին գործը վերջնականապես «ջրել » չի հաջողվել: Արդեն ապրիլի 24–ին գերմանացի քաղաքական գործիչ Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ ԵԽ նախագահությունը որոշում է կայացրել ստեղծելու երեք անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով, որն էլ կզբաղվի ԵԽ պատգամավորների հասցեին կոռուպցիոն մեղադրանքների հետաքննությամբ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավորներ: Իսկ կոնկրետ ի՞նչ կոռուպցիոն սկանդալի մասին է խոսքը: Ինչպես արդեն նշեցինք, սկանդալն առավել հայտնի է «Խավիարային դիվանագիտություն» անվամբ, քանի որ բացի ֆինանսական «շնորհակալությունից» եվրոպացի պատգամավորներն ստացել են նաև սև խավիար: European Stability Initiative (ESI) գիտահետազոտական կենտրոնի` առաջին հրապարակային հետաքննության մեջ նշվում է, որ ԵԽԽՎ 10-12 պատգամավոր և կառույցի քարտուղարության 3-4 աշխատակից տարեկան 4 անգամ ստացել են 0,4-0,6 կգ սև խավիար` որպես նվեր: Լոբբիստներին նաև հրավիրել են Ադրբեջան հանգստի, որտեղ էլ ավելի էական նվերներ են տվել (մետաքսե գորգեր, թանկարժեք զարդեր և ժամացույցներ): Բայց միայն խավիարով չես կշտանա, ուստի գլխավոր գործող անձինք ստացել են նաև գումար: Օրինակ, ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն, ում դեմ արդեն պաշտոնապես քրեական գործ է հարուցվել, իր ադրբեջանցի գործընկերներից «խորհրդատվական գործունեություն» իրականացնելու համար ամսական ստացել է 100000 եվրո, նաև` առձեռն գումարներ, ընդհանուր առմամբ` առայժմ ապացուցված է 2,4 մլն եվրո վճարումների հանգամանքը: 2012 թ. հետաքննության մեջ Պեդրո Ագրամունտի անունը նշվում է որպես «վճարովի» հիմնական լոբբիստներից մեկը: Այն ժամանակ նա դեռ ԵԽԽՎ ղեկավարը չէր, բայց Բաքվի համար զբաղեցնում էր ավելի նշանակալի պաշտոն: 2010 թվականից Ագրամունտը Ադրբեջանի մասով մոնիտորինգային կոմիտեի զեկուցողն էր: Նա լինում էր Ադրբեջանում ավելի հաճախ, քան եվրոպացի մյուս պատգամավորները: Նաև` Ադրբեջանում ընտրությունների դիտորդական խմբի անդամ, հետո նաև ղեկավարն էր: Թե նոր ստեղծվելիք հանձնախմբի աշխատանքի արդյունքում, էլ ինչ նոր բացահայտումներ կլինեն և դրանցում ներգրավված անձինք ինչ պատիժ կստանան, կերևա առաջիկայում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am