Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել
Kommersant-ը՝ հղում անելով երկու երկրների պետական կառույցների աղբյուրներին գրում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել արդեն մեկ ամսից։ Երկրների առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ մինչ Համբուրգում հուլիսին կայանալիք G20-ի գագաթնաժողովը։ Իրազեկ աղբյուրների խոսքով՝ ներկայում Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկում են մայիսի վերջին եվրոպական երկրներից մեկում հանդիպման հնարավորությունը։ Ինչպես նշվում է՝ Թրամփը մայիսի 25-27-ը ծրագրում է այցելել Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և իտալական Տաորմինա՝ G7-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Դրանից հետո նա կարող է այցելել ևս մեկ երկիր, որտեղ կհանդիպի Պուտինին։ Երկրների առաջնորդների հանդիպման հարցը սկսել է մանրամասն դիտարկվել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մոսկովյան այցից հետո՝ գրում է պարբերականը։
