Սկանդալ.ԱՄՆ-ում ադրբեջանցի դիվանագետի կնոջը բռնացրել են գողություն անելիս
New York Daily News-ը՝ վկայակոչելով իր աղբոյւրներին հայտնել է,որ ադրբեջանցի դիվանագետի կինը անպատիժ է մնացել այն բանից հետո, երբ նրան բռնացրել են գողութուն անելիս: Ադրբեջանցի դիվանագետի կնոջը բռնել են Նյու Յորքի «Բրոնքս» թաղամասի «Մարշալս» խանութից գողություն կատարելու համար, սակայն ստիպված բաց են թողել, քանի որ նա օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից։ Կինը օգտագործել է մանկասայլակ՝ փորձելով խանութից առանց վճարելու դուրս բերել շուրջ 188 ԱՄՆ դոլարի ապրանք: 29-ամյա Ջաբրաիլովը ոստիկաններին ասել է, որ իր ամուսինը Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Ֆարիդ Ջաբրաիլովն է: Ուստի, կինը խուսափել է պատժից դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու շնորհիվ: New York Daily News-ը կապ է հաստատել Ֆարիդ Ջաբրաիլովի հետ, որը սկզբում ասել է, թե նման բան չի եղել: Խանութի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
